Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գուցե և սիրում են

Գուցե և սիրում են
14.09.2018 | 04:27

Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակում, ընդառաջ գերմանական «Հոֆենհայմի» հետ հանդիպմանը, անսպասելի խնդրի առաջ է կանգնել Դոնեցկի «Շախտյորը», որը ուկրաինական հայտնի դեպքերի հետ կապված, ժամանակավորապես հանդես է գալիս Խարկովի հանրահայտ «Մետալիստ» մարզադաշտում: Բանն այն է, որ հյուսիսային տրիբունայի անկյունային դրոշակի մոտակայքում ի հայտ է եկել խլուրդի բույն: Հասկանալի է, որ ֆուտբոլի նկատմամբ սիրուց չէ, որ խլուրդները հայտնվել են մարզադաշտում, բայց հակառակը փաստող հավաստում էլ չկա: Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Դոնեցկի «Շախտյորը» հասավ մինչև մեկ ութերորդ եզրափակիչ, որտեղ զիջեց կիսաեզրափակչի ապագա մասնակից իտալական «Ռոմային»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2317

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ